Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է
Այսօր մեր մեծ տան տոնն է, այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում ՄԱԿ-ի հովանավորության ներքո:
Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում 2009 թ. ապրիլի 22-ին (№ A/RES/63/278 բանաձև)։ Համահեղինակներ են հանդես եկել ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ), նշվում է սկսած 2010-ից, ամեն տարի ապրիլի 22-ին:
Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նախագահ Միգել դ՛Էսկոտոն հայտարարեց, որ բանաձևում այդ Միջազգային օրվա հռչակումը ճանաչումն է նրա, որ Երկիրը և նրա էկոհամակարգերը մեր տունն, ապահովում են մարդկային կյանքը, բայց նաև պարտավորությունների հաստատումն է, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի կոնֆերանսում: Ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պահանջների միջև արդար հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ է օժանդակել բնության և Երկիր մոլորակի հետ ներդաշնակությանը:
Բանաձևում նաև նշվում է, որ «Մայր-Երկիր» տերմինը համընդհանուր է շատ երկրներում, որ այն արտացոլում է մոլորակի, նրա էկոհամակարգերի և մարդու միջև կախվածությունը: ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետություններին, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկելով նշել «Մայր-Երկրի միջազգային օրը»` Գլխավոր Անսամբլեան ուշադրության է արժանացրել այն փաստը, որ այդ տոնը արդեն ամեն տարի արդեն նշվում է շատ երկրներում:
Երկրի օրը ապրիլի 22-ին նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ-ում 1970 թ.։ 1990 թ. այդ օրը դարձավ միջազգային ակցիա:
Հյուսիսային կիսագնդում Երկրի օրը նշվում է գարնանը, Հարավային կիսագնդում ՝ աշնանը: Այդ համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հասարակության և յուրաքանչյուր մարդու ուշադրությունը Երկիր մոլորակի, նրա շրջակա միջավայրի խնդիրների վրա հրավիրելն է:
Ինչպիսի՞ն է մեր Երկիրը:
Հաշվել են, որ երկիր մոլորակը մոտավորապես 4,5 միլիարդ տարեկան է: Եթե դուք ցանկանում եք անցնել Երկրով՝ հասարակածով քայլելով, սպասվում է մոտավորապես 40010 կմ երկարության ճանապարհ անցնել: Մակերեսից կենտրոն հեռավորությունը 6378 կմ է: Ընդ որում իրապես պինդ շերտերը (լիտոսֆերա) կազմում են ընդամենը 70 կմ, իսկ ավելի խորը` կիսահեղուկ և հեղուկ վիճակներ են:
Մահվան հովիտը Կալիֆորնիայում և Լիբիայում Էլ Ազիզիա կոչվող վայրը պահում են Երկրի վրա ամենաթեժ կետերի ռեկորդները: Էլ Ազիզիայի ռեկորդը 57,8°C աստիճանն է (1922 թ. սեպտեմբերի 13), Մահվան հովտինը՝ 55,8°C աստիճանը (1913 թ. հուլիսի 10): Երկրի վրա ամենացուրտ վայրը Անտարկտիկան է, 1983 թ. հուլիսի 21-ին «Արևելք» հետազոտական կայանում Անտարկտիկայում գրանցվել է 89°C աստիճան:
Մեր Երկիրն անհավանական հարուստ է հանքերով. գիտնականները դասակարգել են շուրջ 4000 տեսակի հանքեր, նրանցից մոտավորապես 200-ն ունեն պրակտիկ նշանակություն: Ամեն տարի բացվում են հանքերի 50-100 տեսակներ:
Երկիրն ունի մեկ արբանյակ՝ անզեն աչքով տեսանելի Լուսինը:
Ապրիլի 22-ը` Մայր-Երկրի օրը, ինչպես գարնանային գիշերահավասարի ժամանակ անցկացվող Երկրի օրը, մոլորակի բոլոր բնակելի անկյունների յուրաքանչյուր բնակչին հնարավորություն է տալիս շնորհակալություն հայտնելու մեր մեծ ընդհանուր տանը:
Ամեն տարի այդ օրն աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրներ: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների կենդանի փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն: Այդ օրը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել իրենց բակերի և փողոցների բարեկարգմանն ու կանաչապատմանը:
Կարդացեք նաև
Հունվարի 6-ին Հայկական Առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության և Հիսուս Քրիստոսի ծննդյան տոները, որոնք սահմանված են ի հիշատակ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության իրադարձությունների...
Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը տարբեր օրերի նշում: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է...
Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...
Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...
Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...
Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...
Լուի Պաստերը՝ ժամանակակից մանրէաբանության և իմունոլոգիայի հիմնադիրը, ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 27-ին ֆրանսիական Դոլ գյուղում: Նա քոլեջում հաջողությամբ ավարտեց իր ուսումն ու ընդունվեց Բարձրագույն դպրոց...
Սուրբ Ծնունդը համարվում է մեծ տոն, որը հաստատվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծննդյան` Բեթղեհեմում: Քրիստոսի ծնունդը քրիստոնեական կարևորագույն տոներից է և դարջել է պետական տոն աշխարհի ավելի քան 100 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը նշում են ոչ...
Հիսուս Քրիստոսի ծնունդը ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկն է: Տոնի հիմքում Բեթղեհեմ քաղաքում Մարիամ Աստվածածնի կողմից Փրկիչ Հիսուս Քրիստոսի Ծնունդն է: Տոնը նշում են և՛ կաթոլիկները, և՛ ուղղափառները...
Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը քրիստոնեական ամենակարևոր տոներից է: Այդ օրը՝ դեկտեմբերի 25-ին, Ծնունդը նշում են ոչ միայն արևմտյան, այլև աշխարհի ուղղափառ եկեղեցիների մի ողջ համակարգ, ովքեր XX դարի 20-ականներին ընդունել են Նորյուլիանական օրացույցը...
Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
Դանիել Սամոյլովիչ ծնվել է 1744 թ. դեկտեմբերի 22-ին Յանովկա գյուղում, քահանայի ընտանիքում: Մեծ բժշկի ազգանունը ծնվելու ժամանակ եղել է Սուշկովսկի, սակայն Կիևի հոգևոր ակադեմիա ընդունվելիս ազգանունը փոխելու...
Մայրիկի գիշերը գիշերն է ձմեռային արևադարձից առաջ: Դա տարվա վերջն է: Տարեկան ամբողջ աշխատանքն ավարտված է, ամբարը լիքն է: Եկել է ժամանակը հանրագումարի և աստվածներին ու ընտանեկան հոգիներին շնորհակալություն հայտնելու` ամբողջ...
2000 թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հավանություն տվեց օրինագծին, որը թույլ էր տալիս օգտագործել մարդու կլոնավորված սաղմերը բժշկական նպատակներով: Կողմ քվեարկեցին ազգային պառլամենտի վերին պալատի 212 անդամներ, դեմ՝ 92...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն